ТИП КОНКУРСА
: 
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
ПОДРОБНОЕ ОПИСАНИЕ
: 
Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարման ծրագիրը (ՀԿՋՌԿ) հնգամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից՝ աջակցելու Հարավային Կովկասի երեք երկրների միջև արդյունավետ անդրսահմանային ջրային համագործակցությանը և երկխոսությանը, ինչպես նաև բարելավելու ջրային անվտանգությունը և ջրային ռեսուրսների կառավարումը։
ՀԿՋՌԿ-ն ուրախությամբ հայտնում է դրամաշնորհների ծրագրի տարեկան հայտարարության մասին (ԾՏՀ)։ ԾՏՀ թիվ 1-ը նպատակ ունի խրախուսել համատեղ ջանքերն ու նորարարական լուծումներն՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում ջրի անվտանգության ամրապնդմանը, ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը և բնապահպանական արդյունավետ համագործակցությանը: Նպատակային ֆինանսավորման միջոցով ծրագիրը կխթանի համայնքահեն նախաձեռնությունները, կաջակցի կարողությունների զարգացմանն ուղղված ջանքերին և կնպաստի ներառական մոտեցումների զարգացմանը՝ միտված ջրային անվտանգության և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջրին վերաբերող այլ մարտահրավերներին լուծմանը:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
ԾՏՀ-ի կամ դրա բովանդակության հետ կապված ցանկացած հարցադրում հարկավոր է ուղարկել
[email protected] էլեկտրոնային հասցեին:
Շահագրգիռ կողմերի համար կկազմակերպվեն նաև առցանց տեղեկատվական հանդիպումներ: Նրանք կարող են գրանցվել հետևյալ հղումով՝
https://forms.office.com/e/gQ0dyMf0fV՝ նախապես տեղեկացվելու առցանց հանդիպման օրվա և ժամի մասին: Հեռախոսազանգեր չեն ընդունվում:
Մանրամասն տեղեկությունները կարող եք ներբեռնել հետևյալ հղումով.
https://tinyurl.com/aps-no-1Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 27 մարտի, 2025թ.
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
О КОМПАНИИ
: 
ՀԿՋՌԿ-ը հնգամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից՝ աջակցելու Հարավային Կովկասի երեք երկրների (Հայաստան, Ադրբեջան և Վրաստան) միջև արդյունավետ անդրսահմանային ջրային համագործակցությանը և երկխոսությանը, ինչպես նաև բարելավելու ջրային անվտանգությունը և ջրային ռեսուրսների կառավարումը։