ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Աշխատանքային օրերը՝ երկուշաբթիից ուրբաթ։
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը փնտրում է Էներգետիկ/ ինժեներ:
ОБЯЗАННОСТИ
: 
- Մասնակցություն տեղանքի ուսումնասիրության նպատակով կատարվող այցելություններին;
- Էներգետիկ ուսումնասիրության իրականացում;
-Էներգախնայողության միջոցառումների հաշվարկային փաստաթղթերի պատրաստման աշխատանքներին մասնակցություն;
- Հիմնադրամի կողմից կազմակերպվող սեմինարների, թրեյնինգների մասնակցություն;
- Իրականացվող աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ըստ անհրաժեշտության;
- Ինժեներատեխնիկական խմբի կողմից իրականացվող նախագծման աշխատանքներին ակտիվ մասնակցություն:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն տեխնիկական կրթություն՝ ցանկալի է այլընտրանքային էներգետիկայի ուղղությամբ;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ;
- Անգլերենի գերազանց իմացություն (գրավոր, բանավոր);
- Մաթեմատիկայի և ֆիզիկայի իմացություն;
- Համակարգչային գիտելիքներ (Microsoft Word, Excel, AutoCAD, DiaLux, PVsyst);
- Միաժամանակ մի քանի խնդիրների լուծման ունակություն կարևորությունների առաջնահերթության սկզբունքով;
- Ժամանակի կառավարման կարողություն;
- Նախաձեռնողականություն;
- Արագ կողմնորոշվելու ունակություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Ինքնակենսագրականները ուղարկել
[email protected] էլ․ հասցեին․ Դիմորդը պետք է ներկայացնի երկու երաշխավորագիր։
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
О КОМПАНИИ
: 
ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 799-Ն որոշմամբ ստեղծվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը: ՀՎԷԷ հիմնադրամը ինքնուրույն իրավաբանական անձ է, հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող, ոչ առևտրային, շահույթ չհետապնդող կազմակերպություն է և գործում է անժամկետ:
ՀՎԷԷ հիմնադրամը վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացման միջավայր ձևավորող պետական կառույց է, որը կայուն էներգետիկայի լավագույն փորձառությունն է ներդնում Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման ու տնտեսական աճին նպաստման համար:
ՀՎԷԷ հիմնադրամի գլխավոր նպատակներն են.
Նպաստել վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի զարգացմանը,
Խթանել շուկայի զարգացմանը և ոլորտում ներդրումների ներգրավմանը,
Մշակել էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանն ուղղված մեխանիզմներ,
Պետության անունից կազմակերպել և իրականացնել ոլորտի զարգացմանը խթանող վարկային, դրամաշնորհային և այլ ծրագրեր,
Նպաստել շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանը: