ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագիրն էներգետիկայի բնագավառի առաջատար կառույցների հետ համատեղ հայտարարում է 6-ամսյա մասնագիտական պատրաստման ծրագիր ուսանողների և երիտասարդ մասնագետների համար, որի նպատակն է նպաստել Հայաստանի էներգետիկայի բնագավառի նոր սերնդի մասնագետների կայացմանը, և խթանել ոլորտում կանանց ու երիտասարդների ներգրավվածությունը։
Մրցութային հիմքով ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան՝
- Մասնակցել Հայաստանի էներգետիկ անվտանգության, ինստիտուցիոնալ բարեփոխումների, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության, էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և արտակարգ իրավիճակներում էներգահամակարգի կառավարման թեմատիկաներով վերապատրաստումներին;
- Ձեռք բերել Հայաստանի էներգետիկայի բնագավառի և կառույցների գործունեությանը վերաբերող գործնական գիտելիքներ;
- Մասնակցել էներգետիկայի բնագավառում նախագծերի մշակման, տվյալների վերլուծության, արդյունքների մշտադիտարկման և հաշվետվողականության աշխատանքներին, ինչպես նաև համադրել դրանք Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի կողմից կատարված ուսումնասիրությունների հետ;
- Ծանոթանալ էներգաարդյունավետության գնահատման ու շենքերի էներգաարդյունավետության բարձրացման գործընթացին;
- Բացահայտել գենդերային հավասարության և էներգետիկայի փոխկապակցվածությունը, ինչպես նաև ոլորտում սոցիալական և գենդերային ներառականության ապահովման կարևորությունը;
- Զարգացնել հանրային խոսքն ու կատարված աշխատանքների ներկայացման հմտությունները;
- Ստանալ մասնագիտական զարգացման վերաբերյալ խորհրդատվություն;
- Ընդլայնել մասնագիտական կապերը՝ աշխատելով Հայաստանի էներգետիկայի բնագավառի առաջատար հաստատություններից մեկում՝
ա) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
բ) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով,
գ) «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ,
դ) «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ,
ե) «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ,
զ) «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ,
է) Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բակալավրիատի III, IV կուրսերի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանող կամ երիտասարդ մասնագետ ում 30 տարի դեռ չի լրացրել;
- Էներգետիկ ճարտարագիտություն, տնտեսագիտություն, բիզնես, տեղեկատվական տեխնոլոգիաներ, իրավաբանություն կամ այլ համապատասխան բնագավառում ուսումնառություն;
- Բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ;
- Հայերենի գերազանց իմացություն;
- Ժամանակի կառավարման և կազմակերպչական հմտություններ;
- Համակարգչի, ներառյալ Microsoft Office ծրագրերի իմացություն;
- Հայաստանի էներգետիկայի բնագավառի առաջատար հաստատությունում օրական 4-8 ժամ աշխատելու հնարավորություն։
Valued but not required qualifications:
- Բարձր ակադեմիական առաջադիմություն, որն արտացոլված է միջին որակական գնահատականում (ՄՈԳ);
- Անգլերենի լավ իմացություն;
- Նախկինում պրակտիկայի կամ աշխատանքային փորձի առկայություն;
- Մեծ հետաքրքրվածություն էներգետիկայի բնագավառով։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Բոլոր թեկնածուներն իրենց հայտերը կարող են ներկայացնել մինչև ս․թ. հոկտեմբերի 14-ը, 14։00 սույն հղումով
https://forms.office.com/r/13gx42Y0Gj : Վաղ դիմումները խրախուսվում են. հայտերը կդիտարկվեն ըստ ներկայացման։
Ծրագրին կամ մասնակցության հայտադիմումներին վերաբերող հարցերն անհրաժեշտ է ուղղել:
[email protected] էլ. հասցեով, ինչպես նաև գրանցվելով սեպետմբերի 25-ին կայանալիք առցանց հանդիպմանը
https://events.teams.microsoft.com/event/2b0b7c12-d37f-4877-82c8-f888b13dd92f@a40fe4ba-abc7-48fe-8792-b43889936400 ։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.